«Լատվիայի իշխանությունները դադարեցնում են բոլոր տեսակի վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին»։ Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է երկրի նախագահ Էդգարս Ռինկեւիչսը։
«Կապված ռուսաստանյան իրադարձությունների հետ՝ Լատվիան չի տրամադրի հումանիտար կամ այլ տեսակի վիզաներ»,- գրել է նա։
Ռինկեւիչսը նաեւ նշել է, որ նախկին բոլոր սահմանափակումները, կապված ռուսաստանցիների այցերի հետ, շարունակում են մնալ ուժի մեջ։
comment.count (0)