Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ էր իր կինը 44-օրյա պատերազմի օրերին անում ՊԲ հրամանատարական շտաբում
13:07 - 27 հունիսի, 2023

Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ էր իր կինը 44-օրյա պատերազմի օրերին անում ՊԲ հրամանատարական շտաբում

Նիկոլ Փաշինյանը Քննիչ հանձնաժողովում պարզաբանեց, թե ինչ էր իր կին Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմի օրերին անում ՊԲ հրամանատարական շտաբում․

«Իմ կնոջ՝ [պատերազմի օրերին Ստեփանակերտում] գտնվելու սիմվոլիկ իմաստն այն էր, որ նաև մենք մեր ներկայությունն էնտեղ ապահովենք։ Եվ էնտեղ կային մարդիկ, որ չէին կարողացել դուրս գալ, նկուղներում էին, սննդի կարիք կար, և կնոջս այնտեղ մեկնելու նպատակը եղել է դա։

Եվ հընթացս բնականաբար նաև ԼՂ ղեկավարության հետ եղել է, տեսել են, շփում է եղել։ Գաղափար է հնչել, որ գուցե իմաստ ունի, որ 10 րոպեով գնան նաև, որ հրամկազմը տեսնի, որ ՀՀ վարչապետի կինը գտնվում է Ստեփանակերտում։ Եղել են մարդիկ, որ մտածել են՝ դրական ներգործություն կունենա, որ վարչապետի ընտանիքի անդամը էնտեղ է գտնվում։ Եվ առաջարկ է եղել քաղաքավարական այց անել հրամկազմին, էդ քաղաքավարական այցը եղել է, գնացել է, ողջունել է, 10, 15 րոպե մնացել է դուրս է եկել»,- ասաց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել