Լուկաշենկոն ՌԴ-ում ապստամբության ֆոնին հրամայել է բանակը բերել լիարժեք մարտական ​​պատրաստության
 |tert.am|
13:15 - 27 հունիսի, 2023

Լուկաշենկոն ՌԴ-ում ապստամբության ֆոնին հրամայել է բանակը բերել լիարժեք մարտական ​​պատրաստության |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանում զինված ապստամբության փորձի ժամանակ հրաման է տվել բանակը լիարժեք մարտական պատրաստության բերել, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Բոլոր հրամանները տվել եմ բանակը լիարժեք մարտական պատրաստության բերելու համար»,- ասել է Լուկաշենկոն։

Քաղաքական գործիչը նշել է, որ իր համար «ցավալի էր հետևել» Ռուսաստանի հարավում տեղի ունեցող իրադարձություններին։

«Մեր քաղաքացիներից շատերը դա սրտին մոտ են ընդունել, որովհետև հայրենիքը մեկն է՝ Բրեստից մինչև Վլադիվոստոկ է»,- ասել է Լուկաշենկոն:

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Telegram-ի իր ալիքում հայտարարել էր, որ իր ստորաբաժանումներն, իբր, հարձակման են ենթարկվել, և դրա համար մեղադրել էր Ռուսաստանի Դաշնության ռազմական ղեկավարությանը։ ՌԴ ՊՆ-ն այս տեղեկությունը որակել էր կեղծ։ «Վագներ»-ի ստորաբաժանումները, որոնք աջակցում էին Պրիգոժինին, շարժվել էին Դոնի Ռոստով և դեպի Մոսկվա: ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված ապստամբության հրահրման փաստով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում «Վագներ»-ի գործողությունները դավաճանություն է անվանել։

Ավելի ուշ Վլադիմիր Պուտինի համաձայնությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, որի արդյունքում մասնավոր ռազմական ընկերությունը հանել էր շարասյուները և վերադարձել դաշտային ճամբարներ։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանեց, որ Պրիգոժինի, ինչպես նաև ապստամբության մասնակիցների նկատմամբ քրեական գործը, հաշվի առնելով առաջնագծում նրանց վաստակը, կարճվելու է։ Ինքը՝ Պրիգոժինը, Պեսկովի խոսքով, կմեկնի Բելառուս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել