Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակումը կնպաստի ԼՂ-ում իրավիճակի դեէսկալացմանը. Զախարովա |armenpress.am|
19:07 - 28 հունիսի, 2023

Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակումը կնպաստի ԼՂ-ում իրավիճակի դեէսկալացմանը. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակումը կնպաստի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացմանը:

Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԼՂ-ում տեղի ունեցած վերջին միջադեպը:

Նրա խոսքով՝ Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հաճախակի դարձած զինված միջադեպերով և հրադադարի ռեժիմի խախտումներով:

«Մենք կողմերին զսպվածության և բոլոր վիճելի հարցերը խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կոչ ենք անում ՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ փոխգործակցությամբ: Եվ մենք կարծում ենք, որ Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու և խաղաղ բնակչության բնականոն կյանքի համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ քայլերի արագ ձեռնարկումը կնպաստի իրավիճակի դեէսկալացմանը»,- ասել է Զախարովան։

 

Հունիսի լույս 28-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծության են ենթարկել Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Մարտակերտի շրջաններում տեղակայված հայկական դիրքերը, կիրառվել են նաև անօդաչու թռչող սարքեր: Զոհվել է 4 հայ զինվորական։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել