armenpress.am: Հրդեհվել են Շիրակի մարզի Շիրակ գյուղում մատուռն ու կիսաավեր սուրբ Մինաս եկեղեցու փակ տարածքը։
Հունիսի 30-ին երկու տարածքներում, որոնք գտնվում են գյուղի տարբեր հատվածներում, հրդեհը բռնկվել է գրեթե միաժամանակ։
Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց՝ մատուռն այրվել է ամբողջությամբ, իսկ եկեղեցում բռնկված հրդեհը հնարավոր է եղել արագ հանգցնել:
«Գյուղի մի մասը տեղյակ էր, որ մատուռն է այրվում, մի մասն էլ գիտեր՝ Սուրբ Մինաս եկեղեցին: Մինչև մատուռի հրդեհով էի զբաղված՝ տեղեկացա եկեղեցու հրդեհի մասին: Վայրկյանների տարբերությամբ երկու սրբատեղի է այրվել տարօրինակ է»,- պատմեց Համլետ Ասատրյանը։
comment.count (0)