Ակակի Զոիձեն լքում է «Վրացական երազանքն» ու խորհրդարանը |aliq.ge|
06:45 - 03 դեկտեմբերի, 2019

Ակակի Զոիձեն լքում է «Վրացական երազանքն» ու խորհրդարանը |aliq.ge|

aliq.ge։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Ակակի Զոիձեն որոշում է կայացրել լքել կուսակցությունը և վայր դնել խորհրդարանական մանդատը: Նրա խոսքով բացասական քաղաքական օրակարգի ժամանական անհնար է դրական բարեփոխումներ անել, այդ իսկ պատճառով իրեն չի տեսնում այսօրվա հանրային քաղաքականությունում:

Զոիձեի խոսքով նա կմնա այն արժեքներին հավատարիմ, որոնց պատճառով 2016 թվականին միացավ կուսակցությանը:

Նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգին անցնելու օրինագծի տապալումից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքել է 12 պատգամավոր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել