ՀՀԿ-ականների բողոքի ակցիան Դատախազության դիմաց՝ հաջակցություն Աշոտյանի |news.am|
14:57 - 04 հուլիսի, 2023

ՀՀԿ-ականների բողոքի ակցիան Դատախազության դիմաց՝ հաջակցություն Աշոտյանի |news.am|

news.am: ՀՀԿ երիտասարդներն այսօր՝ հուլիսի 4-ին, բողոքի ակցիա են կազմակերպել Գլխավոր դատախազության դիմաց՝ «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» կարգախոսով: Նրանք Արմեն Աշոտյանի պատկերով շապիկներ են հագել:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ, դավաճան», «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին»:

ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը, հեռակա դիմելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանին, ասաց. «Դավաճանական վարչախումբը փորձում է լռեցնել ազգային գործիչներին՝ նրանց վրա շինծու քրեական գործեր հարուցելով։ Մենք այստեղ ենք ասելու, որ Դուք չդառնաք Նիկոլ Փաշինյանի գործիքը, որ Դուք չմասնակցեք թուրք-ադրբեջանական տանդեմի ծառաների և դավաճանների այս քայլերին։ Մենք չենք լռելու, պայքարել ենք, պայքարում ենք ու պայքարելու ենք։ Դուք փորձում եք լռեցնել Արմեն Աշոտյանին, բայց նա խոսում է մեր միջոցով»։

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն ուզում է վերջնական քայլեր ձեռնարկի, որպեսզի հանձնի Արցախի մնացած հատվածն ու Հայաստանն ու Արցախնը տանի վերջնական կապիտուլյացիայի։

«Մենք այստեղ են, որ ասենք՝ չենք լռելու, ասելու ենք իրականությունը ձեր մասին։ Տիկին գլխավոր դատախազ, խորհուրդ եմ տալիս Ձեզ, չդառնալ Նիկոլ Փաշինյանի ձեռքում գործիք, որը ապազգային և դավադիր քայլեր է իրականացնում։ Ես ուզում եմ վստահեցնել, որ արդարաությունը վերականգնվելու է, Հայաստանն ու Արցախն իրական ապագա են ունենալու»,-ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել