pastinfo.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն արձակուրդ կմեկնի։ Այս տեղեկությունը դատական այսօրվա նիստում հաստատեց Աննա Դանիբեկյանը՝ պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հարցին։ Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դեկտեմբերի 10-ից մինչև 30-ը արձակուրդում կլինի, ուստի դատական նիստը կհետաձգվի մեկ ամսով։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը խնդրեց դատարանին՝ հաջորդ դատական նիստը նշանակել մինչև նախագահող դատավորի արձակուրդ մեկնելը, ինչին ի պատասխան Աննա դանիբեկյանը հնարավորություն տվեց պաշտպաններին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը ներկայացնել այս դատական նիստին։
Ընդմիջումից հետո պարզ դարձավ, որ այս դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն չի ներկայկացվի, քանի որ միջնորդությունը կապված է անձնական երախշավորությամբ ազատ արձակելու հետ։
comment.count (0)