ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կրում են պատասխանատվության իրենց բաժինը. Արցախի արտաքին գործերի նախարար |news.am|
12:23 - 06 հուլիսի, 2023

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կրում են պատասխանատվության իրենց բաժինը. Արցախի արտաքին գործերի նախարար |news.am|

news.am: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կրում են պատասխանատվության իրենց բաժինը Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցում։ Այս մասին Երեւան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։

Պատասխանելով Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությունների մասին հարցին, որն օրերս հույս էր հայտնել, որ Ադրբեջանում հնարավոր է Արցախի ժողովրդի իրավունքների ապահովումը, նախարարը հիշեցրել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը մանրամասն պատասխանել է դեսպանին։

«Ադրբեջանի ո՞ր քայլերն են հավատալու հիմք տվել։ Տեղի է ունենում ուղիղ հակառակը։ Եթե որեւէ մեկը հույսեր ունի էլ, ապա դրանք պետք է ցրվեն վերջին ամիսներին տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ ՄԽ համանախագահներից սպասում ենք ավելի ակտիվ մասնակցություն, այլ ոչ թե կոչեր եւ հայտարարություններ։ Նրանք կրում են պատասխանատվության իրենց բաժինն այս իրավիճակի համար, եւ խոսքը էթնիկ զտումների կանխման մասին է»,- ասել է Արցախի արտաքին գործերի նախարարը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել