Մարիա Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Արայիկ Հարությունյանի հայտարարությունը
 |factor.am|
16:28 - 06 հուլիսի, 2023

Մարիա Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Արայիկ Հարությունյանի հայտարարությունը |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Արայիկ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ Քաշաթաղի երեք գյուղերն Ադրբեջանին են հանձնվել ՌԴ խաղաղապահների պարտադրանքով։

«Ես ծանոթ չեմ այդ հայտարարությունների հետ, որոնց մասին Դուք խոսեցիք, ինչպես և ծանոթ չեմ Ձեր հիշատակած պաշտոնների հետ։ Այդ պատճառով էլ դրանք անգամ չեմ մեկնաբանի։ Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության մասին կարող եմ ասել, որ երթուղու փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ ձևաչափով համաձայնության արդյունքներով, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Այնպես որ՝ կոնկրետ այդ հարցի մասին խոսել գործողությունների չհամաձայնեցվածության մասին, մեկ կամ երկու երկրի գործողության մասին՝ առանց հաշվի առնելու երեք կողմերից մեկին, ինձ թվում է՝ արդար չէ»,- ամենշաբաթյա ճեպազրույցում լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Զախարովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել