azatutyun.am: «Ռուսաստանում երբեք չէին մոռանում, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է», - RTVI հեռուստաընկերության հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Անկարայի և Ստոկհոլմի միջև Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի շուրջ ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները։
«Մենք դատում ենք ըստ արված գործերի և հետևություններ ենք անում», - նշել է Զախարովան։
Վիլնյուսում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ժամեր առաջ Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի են եկել Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության խնդրի շուրջ։
comment.count (0)