Կյանքից հեռացել է պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը
17:48 - 11 հուլիսի, 2023

Կյանքից հեռացել է պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հուլիսի10-ին 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկանում ենք Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տարածած հաղորդագրությունից:

«ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հուլիսի10-ին 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ գիտնական, Հայաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Կալիֆորնիայի պետական համալսարանի Արդի հայոց պատմության ամբիոնի հիմնադիր ու առաջին վարիչ, «Հայաստանի Հանրապետություն» կոթողային քառահատոր աշխատության եւ Հայոց ցեղասպանության ու պատմական հայրենիքի վերաբերյալ բազմաթիվ գրքերի հեղինակ Ռիչարդ Գ․ Հովհաննիսյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել