«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքել է Նարինե Դիլբարյանի՝ կուսակցությունը լքելու մասին հայտարարությանը: Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը՝ ստորև.
«Ափսոսանքով իմացանք Նարինե Դիլբարյանի հրաժարականի մասին:
Շնորհակալություն հայտնելով նրա բարձր ծառայության համար՝ իր արտահայտած արդարացումները թողնում ենք իր խղճին: Դրանք առավելաբար անձնական են եւ՝ նախընտրական: Հաջողություն ենք մաղթում:
«Ժառանգության» կարգին համապատասխան, ինչպես վարչության նախագահի «ռոտացիան» հասավ տիկին Դիլբարյանին, մինչեւ հաջորդ համագումար ժամանակավոր նախագահությունը կվերադառնա առաջին նախագահ Անդրանիկ Գրիգորյանին:
Ընտրությունների մասով «Ժառանգությունը» կտեղեկացնի: Կամ դրանք կլինեն իրավակարգ, կամ չեն լինի: Ի՞նչ տարբերություն»:
comment.count (0)