Րաֆֆի Հովհաննիսյանը վերադառնում է քաղաքականություն |shantnews.am|
11:30 - 30 սեպտեմբերի, 2019

Րաֆֆի Հովհաննիսյանը վերադառնում է քաղաքականություն |shantnews.am|

shantnews.am: «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ երկար լռությունից հետո վերադառնում է քաղաքականություն և ընտրվել է կուսակցության խորհրդի նախագահ:

«Ժառանգությունը դուրս է եկել ժողովրդի ծոցից, և սա անձի կուսակցություն չէ»:
Կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն էլ նշել է, որ չնայած Րաֆֆի Հովհաննսիայնը լռում էր, բայց կուսակցությունը մշտապես հանդես է եկել հայտարարություններով և իշխանությունների նկատմամբ քննադատություններով։ Անդրադարձել է նաև Ամուլսարի խնդրին՝ չպաշտպանելով ոչ մի կողմին:

Նրա խոսքով՝ իրենք մտահոգված են եղել նաև Հայաստանի տնտեսական վիճակով, սակայն դա չի նշանակում, որ բնապահպան-ակտիվիստները պետք է ինքնաբացարկ հայտնեն Ամուլսարի հարցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել