Փոխվարչապետերի հանդիպումը կայացել է Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ

 |factor.am|
19:40 - 12 հուլիսի, 2023

Փոխվարչապետերի հանդիպումը կայացել է Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ |factor.am|

factor.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած աշխատանքային հանձնաժողովների հանդիպումը կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին՝ ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպումը՝ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ համաձայն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով տարբեր ձևաչափերով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել