Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստը
19:45 - 14 հուլիսի, 2023

Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստին ներկա էին ԱԺ պատգամավորներ և ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամներ:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի 2022 և 2023 թվականների վերջնաժամկետ ունեցող միջոցառումների ընթացքը, մասնավորապես անդրադարձ է կատարվել արդարադատության, հարկային և սպառողների պաշտպանության ոլորտներում իրականացվող միջոցառումներին: Քննարկվել է նաև ՀԸԳՀ-ով նախատեսված հայկական կոնյակի ռեբրենդինգի գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքները: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել