ՆԳՆ ենթակա ծառայությունները Սևանա լճում ու լողափերին անցել են ուժեղացված ծառայության
10:50 - 15 հուլիսի, 2023

ՆԳՆ ենթակա ծառայությունները Սևանա լճում ու լողափերին անցել են ուժեղացված ծառայության

Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ փրկարար ծառայությունն ու ոստիկանությունը անցել են ուժեղացված ծառայության հանրապետության հանգստի գոտիներում և հատկապես Սևանա լճում ու լողափերին։ Այդ մասին ասված է ՆԳՆ ֆեյսբուքյան էջում։

«Երևան քաղաքից դուրս եկող, ինչպես և մայրաքաղաք տանող ավտոճանապարհներին ու անտառամերձ ճանապարհներին ծավալվել են ժամանակավոր փրկարարական հենակետեր և նույնպես իրականացվում է ուժեղացված ծառայություն։

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ լինել զգոն և ջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին, անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ոչ սթափ վիճակում մեքենա չվարել և պահպանել համակեցության կանոնները»,- նշված է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել