1lurer.am: Ղրիմի կամրջի վրա արտակարգ պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել: Այս մասին հաղորդել է Կրասնոդարի շրջանի առողջապահության նախարարությունը: Պաշտոնական աղբյուրները պատահարի մասին մանրամասներ չեն հաղորդում, սակայն որոշ ԶԼՄ-ներում շրջանառվում են լուրեր կամրջի հրթիռակոծման մասին։
Առավոտյան արտակարգ պատահարի մասին հայտարարել էր Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսիոնովը` նշելով, որ կամրջով երթևեկությունը դադարեցվել է: Նա խորհուրդ է տվել խուսափել կամրջով երթևեկելուց և այլ երթուղիներ ընտրել:
Աքսիոնովը նաև կոչ է արել պահպանել հանգստություն և տեղեկություններ ստանալ միայն ստուգված աղբյուրներից:
Ղրիմի իշխանությունները զբոսաշրջիկներին կոչ են արել հնարավորության դեպքում մնալ հյուրանոցներում, չօգտվել կամրջից:
Ըստ ՌԴ տրանսպորտի նախարարության` պատահարի հետևանքով Ղրիմի կամրջի հենարանները չեն վնասվել, վերականգնման կարիք ունի միայն կամրջի ճանապարհային ծածկույթը։
comment.count (0)