Ջերմուկ համայնքում շարունակվում են չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները
14:51 - 19 հուլիսի, 2023

Ջերմուկ համայնքում շարունակվում են չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի ականազերծողները շարունակում են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում մարտական գործողությունների հետևանքով չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները:

«ՀԱՓԿ»-ի փոխանցմամբ` մայիսից սկսված աշխատանքների արդյունքում մինչև օրս ականազերծողները Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայրում մակերեսային մաքրել են 127 794մ2, որից ենթամակերեսային՝ 10 662 մ2 տարածք, Կեչուտ բնակավայրում մակերեսային մաքրել են 43 697 մ2, որից ենթամակերեսային՝ 10 958 մ2 տարածք։

Մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է՝ 122 մմ արկի պայթուցիչ, БМ 21 («Գրադ»)-ի հրթիռի մնացորդներ։

Նշվում է, որ մաքրման աշխատանքները Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում շարունակվում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել