1lurer.am: Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է ՀՀ-ում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։
«Մենք ողջունում ենք Հայաստանում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը և այն դիտարկում որպես կարևոր ներդրում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում առաքելության դերի մեջ»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից:
Նշենք, որ ուժի մեջ է մտել որոշումը, որով Կանադան միանում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։
comment.count (0)