Երեխաներին կծած շունը մեկուսացվել է․ փոքրիկներից մեկի վիճակը ծանր է, մյուսը դուրս է գրվել
11:35 - 21 հուլիսի, 2023

Երեխաներին կծած շունը մեկուսացվել է․ փոքրիկներից մեկի վիճակը ծանր է, մյուսը դուրս է գրվել

Լոռու մարզի Սպիտակ համայնքում քաղաքացու շունը, պոկելով շղթան, հարձակվել է խաղացող երկու երեխաների վրա, պատճառել մարմնական բազմաթիվ  վնասվածքներ։ Երեխաները տեղեփոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Դեպքի մասին տեղեկատվությունը ստանալուն պես՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ձեռնարկել են անհրաժեշտ գործողություններ: Տեսչությունից հայտնում են, որ շունն անմիջապես մեկուսացվել է։ Ըստ սահմանված ընթացակարգերի՝ կենդանին կլինի ամենօրյա հսկողության տակ, և, վարքի փոփոխության, որոշակի հիվանդությունների, մասնավորապես՝ կատաղության, կլինիկական նշանների առկայության դեպքում, կձեռնարկվեն համապատասխան գործողություններ (շունը կքնեցվի և կտարվի լաբորատոր հետազոտության)։

Երեխաներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսին ցուցաբերվել  է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել