ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ
17:40 - 21 հուլիսի, 2023

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ

Հուլիսի 21-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումներին և այդ համատեքստում իրականացված ծրագրերին ու առաջիկա անելիքներին։ Քննարկվել են «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգի ներդրմանը, արհեստավարժ սերժանտական կազմի զարգացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր։

Հնչել են զեկույցներ, ներկայացվել առաջարկներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել