Երեկվանից արցախցի երիտասարդները անժամկետ նստացույց են սկսել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց |aravot.am|
19:39 - 30 հուլիսի, 2023

Երեկվանից արցախցի երիտասարդները անժամկետ նստացույց են սկսել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց |aravot.am|

aravot.am: Երեկվանից արցախցի երիտասարդները անժամկետ նստացույց են սկսել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց։ Նրանք կառույցից պահանջում են ապահովել Արցախի Հանրապետության քաղաքացի, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի վերադարձը, որին ԿԽՄԿ աշխատակիցները մարդասիրական կառույցի ավտոմեքենայով տեղափոխում էին Երեւան՝  անհետաձգելի բուժում ստանալու, բայց Հակարիի կամրջի մոտ տեղադրված անօրինական անցակետից ադրբեջանցի համազգեստավորները նրան առեւանգել են։

Նստացույցի մասնակից, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Ամալյա Զաքարյանն ասել է․ «Երբ երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները մեր հայրենակցին առեւանգել են, մեր տղաները երեկ ժամը 22։00-ից սկսել են անժամկետ նստացույցը։ Մենք նրանց միացել ենք առավոտվանից։ Ինչո՞ւ հենց Կարմիր խաչի շենքի առջեւ, որովհետեւ Կարմիր խաչն իր լիազորությունները թերի է կատարում։ Մենք հավաքվել ենք այստեղ՝ նրանց հասկացնելու, խնդրելու, պահանջելու, որպեսզի մեր հայրենակցին հետ վերադարձնեն մեր հայրենիք, որովհետեւ Վագիֆ Խաչատրյանը բացի իր հայրենիքին ծառայելուց, այլ բան չի արել։ Իսկ նրա մասին Ադրբեջանի տարածած սուտ  հայտարարությունները, համոզված եմ, բազմապատկված են։ Հակառակը, Ադրբեջանն է մեր նկատմամբ ռազմական բազմաթիվ հանցագործություններ իրականացրել»։

 

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում՝ aravot.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել