Կապանում բացվեց ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը
 |factor.am|
13:02 - 02 օգոստոսի, 2023

Կապանում բացվեց ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը |factor.am|

factor.am: Կապանում այսօր բացվեց ԵՄ դիտորդական առաքելության գործառնական կենտրոնը։ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը բացման արարողության ժամանակ կարևորեց այս իրադարձությունը ռազմավարական տեսանկյունից։

«Այս կենտրոնը թույլ կտա Սյունիքում մեծացնելու առաքելության ներկայությունը, դիտարկումներ անելու և իրավիճակի մասին պարբերաբար զեկուցելու: Հուսով եմ՝ մեր այստեղ գտնվելը կնպաստի Եվրոպական Միության՝ խաղաղության գործընթացի համար գործադրվող ջանքերին, իսկ մենք էլ կկարողանանք բնակչության շրջանում ապահովել անվտանգության զգացողությունը»,- շեշտեց դիտորդական առաքելության ղեկավարը։

Ըստ նրա՝ ԵՄ առաքելությունը պլանավորում է Հայաստանում ունենալ 6 օպերատիվ կենտրոն, նման կենտրոն կա Մարտունիում, Գորիսում Ջերմուկում, բացվեց նաև Կապանում։ «Երբ առաջին անգամ սկսեցինք մեր աշխատանքը Հայաստանում ունեինք երկու մշտական աշխատակիցներ, բայց ուրախ եմ ասելու, որ հիմա ունենք 90 աշխատակից։ Կարելի է ասել, որ Մարտունիում, Գորիսում և Ջերմուկում են գտնվում հիմնական աշխատող կենտրոնները»,- ասաց ԵՄ պաշտոնյան՝ հավելելով, որ մտադիր են կենտրոններ բացել նաև Եղեգնաձորում և Իջևանում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել