Կիևում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է Ուկրաինայի ԱԳՆ
 |azatutyun.am|
16:46 - 02 օգոստոսի, 2023

Կիևում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է Ուկրաինայի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Կիևում Լեհաստանի դեսպան Բարտոշ Ցիխոնսկին նախօրեին հրավիրվել է Ուկրաինայի արտգործնախարարություն, հաղորդում են ուկրաինական աղբյուրները՝ տեղեկացնելով, որ հրավերի պատճառը Լեհաստանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի՝ Միջազգային քաղաքականության գրասենյակի ղեկավար Մարցին Փշիդաչի վերջին հայտարարություններն էին։

Լեհ պաշտոնյան, մասնավորաբար, հայտարարել էր, թե «հարկավոր է արդեն գնահատել այն դերը, որ Ուկրաինայի համար խաղացել է Լեհաստանը վերջին ամիսների և տարիների ընթացքում»։

Սրան ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրեյ Սաբիգան լեհ պաշտոնյայի հայտարարությունները Ֆեյսբուքում «մանիպուլյատիվ» է որակել։

«Նման կարծիքները նպատակ ունեն լեհ հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ Ուկրաինան իբր չի գնահատում ռուսական ագերսիայի դեմ Լեհաստանի ցուցաբերած աջակցությունը», - պնդել է ուկրաինացի պաշտոնյան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել