Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիեւան այցելել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանին։
Հիշեցնենք, հուլիսի 29-ին Ադրբեջանն առևանգեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին՝ հայտարարելով, թե Խաչատրյանը 1991 թվականին կազմել է հանցավոր խումբ և մասնակցել Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակչության դեմ հանցագործություններին։
Լուսանկարը՝ Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակից
comment.count (0)