Սաուդյան Արաբիան ռազմավարական համաձայնագիր է կնքել թուրքական Baykar-ի հետ՝ ԱԹՍ-ների արտադրությունը տեղայնացնելու համար

 |factor.am|
17:36 - 07 օգոստոսի, 2023

Սաուդյան Արաբիան ռազմավարական համաձայնագիր է կնքել թուրքական Baykar-ի հետ՝ ԱԹՍ-ների արտադրությունը տեղայնացնելու համար |factor.am|

factor.am: Սաուդյան Արաբիան ռազմավարական համաձայնագիր է ստորագրել թուրքական Baykar Tech պաշտպանական ընկերության հետ՝ երկրում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը տեղայնացնելու համար։ Այս մասին հայտնել  է Սաուդյան Արաբիայի պետական ռազմական արդյունաբերական գերատեսչությունը (SAMI) թվիթերյան հարթակում, գրում է Gercek news-ը։

Նշվում է, որ այս համաձայնագիրը «բարձրացնելու է SAMI-ի դերն ազգային պաշտպանական արդյունաբերությանն աջակցելու և տեղական կարողությունների ամրապնդման գործում»։ Այս համաձայնագիրը համարվում է որպես Թուրքիայի պատմության մեջ պաշտպանական և օդատիեզերական արտադրանքի արտահանման ամենամեծ պայմանագիրը: Ակնկալվում է, որ պայմանագիրը դռներ կբացի թուրքական պաշտպանական արդյունաբերության այլ ընկերությունների համար՝ բազմաթիվ ապրանքներ Սաուդյան Արաբիա արտահանելու համար:

Էր Ռիադում տեղի է ունեցել նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության համաձայնագրի ստորագրման արարողություն։ Միջոցառման ընթացքում թուրքական Baykar-ը, ASELSAN-ը և Roketsan-ը նոր համաձայնագրեր են ստորագրել Սաուդյան Արաբիայի ընկերությունների հետ:

Baykar-ը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել SAMI-ի հետ տեղական արտադրության և տեխնոլոգիաների փոխանցման համար, իսկ ASELSAN-ը և Roketsan-ը փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել NCMS ընկերության հետ, որն աշխատում է երկրում տեխնոլոգիաների տեղայնացման ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել