Իսրայելը կրկին ներխուժել է Լիբանանի օդային տարածք |factor.am|
13:11 - 26 նոյեմբերի, 2019

Իսրայելը կրկին ներխուժել է Լիբանանի օդային տարածք |factor.am|

factor.am: Իսրայելական ռազմական օդանավերն այսօր առավոտյան կրկին ներխուժել են Լիբանանի օդային տարածք և անցել երկրի հարավային և ափամերձ շրջաններով: Այս մասին գրում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը: Լիբանանյան բանակի ներկայացուցիչները հաղորդել են, որ իսրայելական հետախուզական և ռազմական օդանավերը Լիբանանի օդային տարածքը խախտել են Ռաս Ան-Նակուրա բնակավայրում և շրջան կատարել Բեյրութի թաղամասերի ու արվարձանների, Բաաբդայի, Ջունիի, Աշ-Շուֆայի, Բաալբեքի և Բեքաա հովտի վրայով:

Այնուհետև օդանավերը հեռացել են Պաղեստինի ուղղությամբ: Նախօրեին էլ լիբանանյան բանակի հրամանատարությունը հայտարարություն էր տարածել, որ իսրայելական 8 օդանավեր և 3 ռազմական մոտորանավեր ներխուժել են երկրի օդային տարածք և տարածքային ջրեր:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել