Հանրապետական կուսակցությունը չի մասնակցի Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին
21:06 - 11 օգոստոսի, 2023

Հանրապետական կուսակցությունը չի մասնակցի Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը կոչ է անում կուսակցության բոլոր անդամներին եւ համակիրներին ընտրապայքարում սատարել բացառապես իրական ընդդիմադիր հայացքներով ազգային ուժերին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀԿ գործադիր մարմինը։

«Սույն թվականի օգոստոսի 11-ին ՀՀ երրորդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։

Նիստին քննարկվել է Երեւան քաղաքի ավագանու գալիք ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության մասնակցության հարցը։ ՀՀԿ Գործադիր մարմինը որոշում է կայացրել կուսակցական ցուցակով չմասնակցել սույն թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին եւ ուժերը կենտրոնացնել Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված աղետալի անվտանգային վիճակի հաղթահարմանն ուղղված ներքաղաքական եւ միջազգային աշխատանքների իրականացման ուղղությամբ։ 

Միեւնույն ժամանակ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը կոչ է անում կուսակցության բոլոր անդամներին եւ համակիրներին ընտրապայքարում սատարել բացառապես իրական ընդդիմադիր հայացքներով ազգային ուժերին։

Նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակման հետեւանքով ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակը, միջազգային, ներքաղաքական եւ ներկուսակցական մի շարք հարցեր»,- ասվում է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել