Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների գործող կարգը շարունակում է ուժի մեջ մնալ․ Հայկ Կոստանյան
 |factor.am|
13:39 - 06 հունիսի, 2025

Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիների գործող կարգը շարունակում է ուժի մեջ մնալ․ Հայկ Կոստանյան |factor.am|

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը, պատասխանելով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի գրառմանը, տեղեկացրել է, որ Երևան քաղաքում վճարովի կայանատեղիների գործող կարգը շարունակում է ուժի մեջ մնալ։

««Մայր Հայաստան» խմբակցության ավագանու որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներ, հանդես են եկել հայտարարություններով և հրապարակումներով, որոնք կարող են քաղաքացիներին մոլորության մեջ գցել՝ տպավորություն ստեղծելով, թե քաղաքում վճարովի կայանատեղիների գործող կարգը այլևս ուժը կորցրել է և կարելի կայանման համար չվճարել։

Տեղեկացնում եմ, որ նշված ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում և գործող կարգը շարունակում է ուժի մեջ մնալ»,- գրել է Կոստանյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արմենակ Դանիելյանը տեղեկացրել էր, որ դատարանը կասեցրել է Երևանում կարմիր և կապույտ կետագծերում ավտոմեքենաների կայանման վճարների թանկացման որոշումը և խորհուրդ էր տվել չվճարել կայանման համար։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել