Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի
 |armenpress.am|
19:33 - 14 օգոստոսի, 2023

Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի Ռաչա առողջարանային շրջանում տեղի ունեցած ավերիչ սողանքի պատճառով զոհերի թիվը հասել է 25-ի:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել են Վրաստանի ՆԳՆ նախարարությունից:

Ռաչայի Շովի գյուղում օգոստոսի 3-ին սողանք է եղել, ինչի հետևանքով քանդվել են կամուրջներ, վնասվել են ճանապարհներ, սողանքի գոտում նաև քոթեջներ են եղել: Ավելի քան 200 քաղաքացու տարհանումն իրականացվել է ՆԳՆ ուղղաթիռներով։

Տեղում աշխատում են ավելի քան 400 փրկարարներ և զինվորականներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել