ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կմնա կալանավորված։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս»,- գրել է Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը։
comment.count (0)