ՀՀ-ի դեմ կեղծ մեղադրանքները չեն շեղի միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի էթնիկ զտումների քաղաքականությունից․ Մարուքյան
 |1lurer.am|
11:55 - 15 օգոստոսի, 2023

ՀՀ-ի դեմ կեղծ մեղադրանքները չեն շեղի միջազգային հանրության ուշադրությունը Բաքվի էթնիկ զտումների քաղաքականությունից․ Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Մինչ օրս հայկական կողմերը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը վստահության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ ցամաքային ականապատ բոլոր քարտեզների փոխանցումն Ադրբեջանին, սակայն ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել ականների շարունակական տեղադրման վերաբերյալ և, հակառակ պայմանավորվածությունների՝ նույնիսկ ազատ չի արձակել ռազմագերիներին և իր բանտերում պահվող այլ անձանց՝ որպես վստահության ամրապնդման միջոց։

Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի մեղադրանքներին։

«Ադրբեջանը պարբերաբար հարձակվում և օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներ, խախտում է նոյեմբերի 9-ի հիմնարար պարտավորությունները և լիակատար շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

Հիքմեթ Հաջիևը լավ կանի՝ դադարեցնի ստի այս արշավը, քանի որ այն որևէ կերպ չի կարող շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության թեմայից»,- գրել է Մարուքյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել