Սահմանով «ազատ անցում» հասկացություն չկա. Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԵԱՀԿ նախագահին
 |tert.am|
20:02 - 16 օգոստոսի, 2023

Սահմանով «ազատ անցում» հասկացություն չկա. Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԵԱՀԿ նախագահին |tert.am|

tert.am: «Ամեն օր երկու ուղղություններով Լաչինի սահմանային անցակետով անցնում են Ադրբեջանի տասնյակ հայազգի բնակիչներ» (չակերտները - Tert.am)։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի X-ում արված հրապարակմանը։

«Պարոն նախարար, ինչպես ցանկացած այլ երկրում, Ադրբեջանում էլ սահմանահատումը լավ կանոնակարգված է, և «ազատ անցում» հասկացությունը ոչ մի տեղ չկա։ Ինչ վերաբերում է տարածաշրջան մեծ ծավալներով բեռների առաքմանը, ապա Ադրբեջանը այդ նպատակով հատկացրել է Աղդամ(Ակնա) -Ստեփանակերտ ճանապարհը, որից հայերը կարող էին օգտվել, եթե 10 օր առաջ չխախտեին համաձայնագրի պայմանները»,- նշել է Հաջիզադեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել