ԱԱԳԼ-ում կանցկացվեն աշխատաժողով և ամառային դպրոց՝ նվիրված մաթեմատիկական ֆիզիկայի արդի խնդիրներին
20:58 - 17 օգոստոսի, 2023

ԱԱԳԼ-ում կանցկացվեն աշխատաժողով և ամառային դպրոց՝ նվիրված մաթեմատիկական ֆիզիկայի արդի խնդիրներին

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ), Գիտությունների ազգային ակադեմիայի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի և «Ֆոլքսվագեն» հիմնադրամի ջանքերով օգոստոսի 19-24-ը ԱԱԳԼ-ում կանցկացվեն աշխատաժողով և ամառային դպրոց՝ նվիրված մաթեմատիկական ֆիզիկայի արդի խնդիրներին: Այս մասին նշվում է ԱԱԳԼ տարածած հաղորդագրության մեջ։

«Ծրագրի շրջանակում օգոստոսի 19-21-ը անցկացվելիք աշխատաժողովին ելույթ կունենան ոլորտի առաջատար մասնագետներ՝ Գերմանիայից, Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից և այլ երկրներից:

Աշխատաժողովը շարունակում է 2010 թ․ հիմնադրված «Սուպեր-համաչափությունը ինտեգրվող համակարգերում» խորագրով շարքը։

Օգոստոսի 22-24-ը կանցկացվի ամառային դպրոցը, որի ընթացքում դասախոսություններ կվարեն միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ և գիտնականներ:

Հանդիպումների շարքը  գիտական յուրօրինակ միավորում է։ Այս անգամ կիզակետում կլինեն դաշտի քվանտային տեսության, լարերի տեսության և դրանց հետ կապակցված ինտեգրվող համակարգերի երկրաչափական ասպեկտները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աշխատաժողովի և ամառային դպրոցի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել