armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որի ընդունումը բխում է ռազմական դրության պայմաններում առողջապահական բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման և առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունից:
Հանձնաժողովի նոյեմբերի 28-ի նիստում Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հիշեցրեց, թե ինչի վերաբերյալ է օրենքի նախագիծը:
«Խոսքը ռազմական դրության ժամանակ մասնավոր բժշկական հիմնարկների կառավարման լիազորությունների փոխանցման մասին է պետական կառավարման լիազոր մարմնին՝ նախարարությանը, որպեսզի հնարավոր լինի այդպիսի պայմաններում առավել արդյունավետ կազմակերպել բնակչության բժշկական օգնությունը»,- ասաց Զեյնալյանը:
comment.count (0)