GTB Steel LLC ընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմը վերջին օրերին ինտենսիվորեն կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ:
«Հայտնում ենք ձեզ, որ վերջին օրերին՝ օգոստոսի 25-27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախադեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը:
Արձակվել է ավելի քան 60 կրակոց»,- նշված է հայտարարությունում:
comment.count (0)