Եղեգնաձորում երեխաներին կծած շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդություն
17:58 - 31 օգոստոսի, 2023

Եղեգնաձորում երեխաներին կծած շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները լաբորատոր փորձաքննության են ներկայացրել երեկ Եղեգնաձոր քաղաքում երեխաների կծած թափառող շանը, որը քնեցվել էր փրկարար ծառայության աշխատակիցների կողմից. քիչ առաջ պարզ են դարձան հետազոտության արդյունքները. շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, երեխաները Երևանի բուժհաստատություններում ստացել են համապատասխան բժշկական օգնություն:

Տեսչական մարմինը հորդորում է առավել զգոն լինել կենդանիների վարքի նկատմամբ. կատաղություն հիվանդության ժամանակ կենդանիները դառնում են անհանգիստ, ագրեսիվ, առաջանում է արտահայտված փրփրախառն քթարտադրություն, դժվարությամբ են սնունդ և ջուր ընդունում։

Այդ հիվանդությամբ վարակվում են ոչ միայն թափառող և վայրի կենդանիները, այլև տան պայմաններում խնամված շներն և կատուները: Տնային կենդանիներին անհրաժեշտ է պարբերաբար պատվաստել, այդ թվում՝ կատաղության հիվանդության դեմ տարին 1 անգամ:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

comment.count (0)

Մեկնաբանել