«Ծիածան» մսուր-մանկապարտեզի խոհանոցում հայտնաբերվել են աանիտարահիգիենիկ խախտումներ
14:34 - 21 մարտի, 2024

«Ծիածան» մսուր-մանկապարտեզի խոհանոցում հայտնաբերվել են աանիտարահիգիենիկ խախտումներ

Սանիտարահիգիենիկ խախտումների հայտնաբերմամբ պայմանավորված՝ կասեցվել է Մասիս համայնքի «Ծիածան» մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը:  Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից:  

«Խոհանոցը, առաստաղները, վերին ամրությունները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մարմինների թափանցումը սննդամթերքի մեջ և գոլորշու խտացումը կամ մակերեսների վրա անցանկալի բորբոսի առաջացումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՍԱՏՄ-ն սահմանել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել