Էրդողանը Հայաստանի վարքը «սադրիչ» է որակել
12:47 - 06 սեպտեմբերի, 2023

Էրդողանը Հայաստանի վարքը «սադրիչ» է որակել

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Կովկասում «շարունակվում է Հայաստանի սադրիչ վարքը»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո իր ելույթում խոսել է տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմի, Սիրիայում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ 

«Այն պահին, երբ ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է, Կովկասում  Հայաստանը շարունակում է սադրիչ վարքը, հավասարակշռությունները մնում են փխրուն, և ամբողջ աշխարհում նոր ճգնաժամերի նշաններ են ի հայտ գալիս, հարավային տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը կշարունակի լինել մեր երկրի առաջնահերթությունների թվում»,- ասել է Էրդողանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել