Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում կրկնել է Լաչինի միջանցքը բացելու կոչը

 |factor.am|
18:49 - 06 սեպտեմբերի, 2023

Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում կրկնել է Լաչինի միջանցքը բացելու կոչը |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքնեը սեպտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու քննարկել Արցախում իրավիճակը։ Հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը Պետքարտուղարությունը հրապարակել է այսօր։

«Պետքարտուղարն արտահայտել է Միացյալ Նահանգների մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Նա կրկնել է մեր կոչը՝ վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար՝ միաժամանակ ճանաչելով Ադրբեջանից լրացուցիչ երթուղիների կարևորությունը»,- ասվում է հաղորդարության մեջ։ ԱՄՆ պետքարտուղարը նաև ընդգծել է երկխոսության և փոխզիջման անհրաժեշտությունը, կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը։ Նա խոստացել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը խաղաղության գործընթացին։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել