«Wildberries»–ի դեմ բողոքող առևտրականները դժգոհ են կառավարության պատասխանից
 |armeniasputnik.am|
13:31 - 07 սեպտեմբերի, 2023

«Wildberries»–ի դեմ բողոքող առևտրականները դժգոհ են կառավարության պատասխանից |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ կառավարության ներկայացուցչի հետ հանդիպումից «Wildberries»-ի դեմ բողոքող առևտրականները դժգոհ են և չեն պատրաստվում դադարեցնել իրենց ակցիան։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կառավարության ներկայացուցչիհետ հանդիպման գնացած առևտրականը։

Հայտնել ենք, որ «Stop Wildberies Armenia» նախաձեռնության անդամները կառավարության մոտ ակցիա են իրականացնում`բողոքելով «Wildberries» ընկերության գործունեության դեմ։

«Մեզ ասացին` գնացեք։ Այդ հարցը ՊԵԿ-ը պետք է քննարկի։ Ասացին` նախագիծ են մշակում «Wildberries»-ին զսպելու, նոր օրենք հանելու։ Բայց մենք չենք եկել զսպելու, մենք եկել ենք փակելու»,-ասաց առևտրականը։

Նա հավելեց, որ կառավարության տված պատասխանից գոհ չեն և չեն պատրաստվում դադարեցնել իրենց ակցիան։

«Էստեղից ո՞ւր գնանք։ Մեր ապրանքը արժեզրկվում է, մի կտոր վաճառք չունենք, «Wildberries»- ի դիմաց 92 թվականի հացի հերթն է։ Մենք ամեն օր ֆինանսական կորուստներ ենք ունենում»,- ասաց ակցիայի մասնակիցը։

Նրանք կոչ արեցին բոլոր տնտեսվարողներին հավաքվել կառավարության մոտ։

Նշենք, որ սեպտեմբերի 5- ին ՀՀ կառավարության առաջ բողոքի ակցիա էր անցկացվել, որի ժամանակ տնտեսվարողները Պետական եկամուտների կոմիտեից պահանջել էին արգելել «Wildberries»-ից ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ըստ հրապարակումների` ՊԵԿ-ը դիմել է «Wildberries»-ին` վերահսկողություն սահմանելու և արգելափակելու «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել