Ռուսաստանի Կարմիր խաչի մարդասիրական օգնությունը չի հասել Արցախ. Արտակ Բեգլարյան

 |factor.am|
15:21 - 10 սեպտեմբերի, 2023

Ռուսաստանի Կարմիր խաչի մարդասիրական օգնությունը չի հասել Արցախ. Արտակ Բեգլարյան |factor.am|

factor.am: Իմ ունեցած տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի Կարմիր խաչի մարդասիրական օգնությունը դեռ չի հասել Արցախ՝ Ադրբեջանի կողմից նախապես չհամաձայնեցված լրացուցիչ խոչընդոտների և պայմանների պատճառով։ Ռուսական օգնությունը ներկայումս մնացել է Ադրբեջանում, իսկ Լաչինի միջանցքը` ամբողջությամբ արգելափակված։ Այս մասին  X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Արցախյան կողմն ընդունել է Ադրբեջանի տարածքով մարդասիրական օգնության հասանելիություն տրամադրելու ռուսական առաջարկը՝ պայմանով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների կողմից Լաչինի միջանցքը բացվի մարդասիրական մատակարարումների համար։

Ռուսական Կարմիր Խաչը փորձում է ռուսական արտադրության ապրանքներ մատակարարել ռուսական մեքենաների միջոցով։ Սակայն Ադրբեջանը մշտապես վերջին պահին արգելափակում է բոլոր նախաձեռնությունները՝ անընդհատ փորձելով բարձրացնել իր բանակցային շեմը և ձգձգել գործընթացը՝ միաժամանակ շարունակելով ցեղասպանությունը և պահելով ճնշումը արցախյան կողմի վրա։ Բոլոր միջազգային դերակատարների համար հրամայական է հրապարակայնորեն փաստագրել ադրբեջանական կողմի ապակառուցողական պահվածքը՝ դուրս գալով զուտ խոսքերի մակարդակից և գործնական ճնշում գործադրելով նրա վրա։

Ցեղասպան ռեժիմների հետ բանակցությունների և միջնորդության ստանդարտ մոտեցումը հավասարազոր է մեղսակցության»,- գրել է Ա. Բեգլարյանը` որպես հետգրություն հիշեցնելով, որ ինքն այլևս պաշտոնական անձ չի հանդիսանում, և իր հայտարարությունները ոչ պաշտոնական և փորձագիտական կարծիքներ են։


 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել