Վլադիմիր Պուտինը վստահաբար տեղեկացված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին․ Փաշինյան
10:56 - 12 սեպտեմբերի, 2023

Վլադիմիր Պուտինը վստահաբար տեղեկացված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին․ Փաշինյան

Հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի մասին տեղեկացնելու համար ՀՀ վարչապետի առաջին զանգը եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց Հանրային հեռուստաընկերության եթերում, պատասխանելով հարցին, թե ինչու վարչապետը չի զանգել ՌԴ նախագահին, մինչդեռ հեռախոսազրույցներ է ունեցել տարածաշրջանի այլ դերակատարների հետ։

 «Ես վերջերս իրավիճակի հետ կապված խոսել եմ Վ․ Պուտինի հետ։ ... Այդ զանգերի նպատակը և իմաստը այն գործընկերներին, որոնք տեղեկացված չեն կամ որոշ նրբություններից տեղեկացված չեն, իրենց տեղեկացնելն է։ Իսկ ՌԴ նախագահը վստահաբար դրա մասին տեղեկացված է։

Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի իրավիճակը սկսվում է նախորդ տարվա դեկտեմբերից, և այդ ժամանակից մինչ այս պահը տասնյակ հեռախոսազրույցներ եմ ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ մյուս գործընկերների հետ նոր իրավիճակի հետ կապված տեղեկություններ կային, որոնք պետք էր նրանց հետ կիսել։ Այս առումով, ցավոք, մեր վերջին խոսակցությունից հետո իրավիճակը չի փոխվել, նոր խոսակցության անհրաժեշտություն չի եղել»,- ասաց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել