armenpress.am: Տավուշի մարզի Իջևան քաղաքում բացվել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության օպերատիվ գրասենյակը։
Այս մասին հրապարակում է արվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջում։
Գրասենյակի բացման արարողությանը մասնակցել են, Հայաստանում ԵՄ նորանշանակ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
Սա ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հինգերորդ օպերատիվ գրասենյակն է։ Մինչ այս ԵՄ առաքելությունը գրասենյակներ է բացել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում։ Պլանավորվում է ևս մեկ օպերատիվ գրասենյակ բացել Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։
comment.count (0)