ԱԱԾ-ն ստուգում է տեղեկատվությունը. Փաշինյանը՝ «Վագներ»-ի մարտիկների ՀՀ գալու հրապարակումների մասին
 |1lurer.am|
19:17 - 13 սեպտեմբերի, 2023

ԱԱԾ-ն ստուգում է տեղեկատվությունը. Փաշինյանը՝ «Վագներ»-ի մարտիկների ՀՀ գալու հրապարակումների մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել մամուլում հայտնված հրապարակումներին: ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ՀՀ-ում ԱԱԾ-ն «վագներականների» է փնտրում:

«Ես ինչքան տեղյակ եմ, դա քրեական օրենսդրության և քրեական դատավարության օրենսդրության նորմ է: Ես ինչքան տեղյակ եմ, նման հրապարակում է եղել տելեգրամյան ալիքներով: ԱԱԾ-ն իր իրավասության շրջանակներում ստուգում է հրապարակված տեղեկատվությունը, և որևէ արտառոց բան չկա»,- ավելացրեց վարչապետը:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե արդյոք մտավախություն ունի՞, որ  ՌԴ-ն Հայաստանում կարող է հեղափոխություն անել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «ՀՀ-ում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդը, և ՀՀ ժողովուրդն այդ հեղափոխությունն արել է»:

«Տելեգրամ»-ի ալիքներում տեղեկություններ էին տարածվել, թե իբր ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մեծ քանակությամբ մարտիկներ Հայաստան են եկել և տեղական ուժերի աջակցությամբ պատրաստվում են հակակառավարական:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել