tert.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի շուրջ պաշտոնապես հետաքննություն անցկացնելու վերաբերյալ։
Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, բանաձևը սահմանում է, որ հետաքննությունն առավել հանրային փուլ պետք է տեղափոխվի։ Ներկայացուցիչների պալատում անցկացված քվեարկությունը չի վերաբերում նախագահին իմպիչմենթի ենթարկելու կամ չենթարկելու հարցին։
Քվեարկության հետաքննությունը նոր փուլ է տեղափոխվում, որը կարող է վերջնական արդյունքում հանգեցնել իմպիչմենթի։ Եթե դա տեղի ունենա, լսումներ կանցկացվեն Սենատում։
Պալատի խոսնակները սովորաբար չեն քվեարկում, սակայն CNN-ի փոխանցմամբ՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր տվել է իր ձայնը քվեարկության ժամանակ։ Նա կողմ է քվեարկել։
Նշվում է նաև, որ հանրապետական կոնգրեսականներից ոչ ոք կողմ չի քվեարկել տվյալ բանաձևի ընդունմանը։
Քվեարկության ավարտից անմիջապես հետ նախագահ Թրամփը թվիթերյան գրառում է կատարել՝ արձագանքելով բանաձևի ընդունմանը։
«Մեծագույն որսը վհուկների դեմ ամերիկյան պատմության մեջ»,- սոցցանցում գրել է Թրամփը։
comment.count (0)