factor.am: ԱՄՆ զինված ուժերը շաբաթ երեկոյան՝ դեկտեմբերի 21-ին, հայտարարել են, որ Եմենի ափերի մոտ իրականացված գործողության ժամանակ խոցվել է իրենց F/A-18 Hornet կործանիչը: Օդաչուները կարողացել են անվտանգ դուրս գալ, սակայն նրանցից մեկը ստացել է թեթև վնասվածքներ։ Ամերիկյան Կենտրոնական հրամանատարության (Centcom) հաղորդագրության համաձայն, միջադեպը “բարեկամական կրակի” ակնհայտ օրինակ է:
«USS Gettysburg հրթիռային հածանավը սխալմամբ կրակ է բացել ինքնաթիռի վրա։ Միջադեպը որևէ առնչություն չունի թշնամական հարձակումների հետ։ Այս պահին ընթանում է բազմակողմանի քննություն»,– նշված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)