ՀՅԴ-ն հանդես կգա գործողություններով և նախաձեռնություններով
16:55 - 31 հոկտեմբերի, 2019

ՀՅԴ-ն հանդես կգա գործողություններով և նախաձեռնություններով

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հրավերով «Արամ Մանուկյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի կազմակերպական կառույցի ընդլայնված խորհրդաժողով, որի օրակարգում երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական իրավիճակի քննությունն էր, ներքին և արտաքին մարտահրավերների գնահատումը, կուսակցության հետագա մարտավարական քայլերի հստակեցումը։

Անդրադառնալով իշխանափոխությանը հաջորդած ժամանակահատվածում ՀՀ իշխանությունների քաղաքականությանն ու ընթացիկ զարգացումներին, խորհրդաժողովն արձանագրեց, որ իշխանության ամբոխավարական մոտեցումները, ժողովրդային շարժման նպատակների և կառավարության վարած քաղաքականության միջև խորացող տարբերությունները, արցախյան բանակցություններում ՀՀ-ի և Արցախի դիրքերի թուլացումը, Հայաստանի զինված ուժերի հրամանատարական կազմի հեղինակազրկումը, արտաքին քաղաքականության ձախողումները, ռազմավարական ծրագրերի բացակայությունը, գործողությունների և վարքագծի անկանխատեսելիությունը, օտարածին օրակարգերի սպասարկման պատրաստակամությունը, ազգային և պետական շահերի ստորադասումը նեղ անձնական և խմբակային ձգտումներին, այլակարծության մերժումը, պետական կառավարման համակարգում հայեցողական մոտեցումներով առաջնորդվելը, կադրային ձախող քաղաքականությունը, բռնության մշակույթի խրախուսումը լուրջ մարտահրավերներ են ստեղծել երկրի կայուն զարգացման համար :

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, առաջիկայում հանդես կգա երկրի բնականոն զարգացման ընթացքն ապահովելուն ուղղված համապատասխան գործողություններով և նախաձեռնություններով:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Հոկտեմբեր 31, 2019 թ.


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել