azatutyun.am: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավին՝ երթերին, գումարով մասնակիցներ բերելու լուրերի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, «Ազատությանը» հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
Ըստ կառույցի՝ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 236 հոդվածի 2-րդ մասով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը։
«Ականատես» դիտորդական առաքելությունն էր մոտ տասն օր առաջ իր ուսումնասիրությունը ներկայացրել՝ պնդելով, թե մարկետինգային մի ընկերություն Տիգրան Ավինյանի քարոզարշավի համար մարդկանց է հավաքագրում։ Դիտորդական առաքելությունը, իր հերթին, հաղորդում էր ներկայացրել դատախազություն՝ խնդրելով պարզել՝ կա արդյոք քայլերթին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հանցակազմ։
Սկանդալային այս տեղեկությունը իշխող ուժը անմիջապես զրպարտություն համարեց՝ իր հերթին կոչ անելով իրավապահ մարմիններին անհապաղ ստուգել տեղեկատվության իսկությունը։
comment.count (0)